Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել, որոնք կարող են օգնել եւ փրկել մահից մարդուն հաշված րոպեներում` արյան կորուստի հետեւանքով:

«Կարող է ծեծված հնչել, բայց ուժեղ է համարվում այն արյունահոսությունը, որի դեպքում արյունն ասես դուրս է հորդում վերքից, - նշեց դոկտոր Լեւին: - Հաշված վայրկյաններում նման մարդու հագուստը թրջվում է արյունով: Առաջինն, ինչ պետք է անել՝ զանգահարել շտապ օգնություն ու կանչել բժշկին: Պարտադիր հայտնել, որ մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է»:

Առաջին հերթին, մասնագետի խոսքով, պետք է չմոռանալ հետեւել տուժածի առողջական վիճակին, որպեսզի նկատեք արյունահոսությամբ պայմանավորված շոկի առաջին նշանները: Զննեք վերքը, ու եթե դրա շուրջ կեղտ է երեւում, ձգտեք հեռացնել այն թանզիվի կամ ցանկացած կտորի օգնությամբ՝ այն թրջելով որեւէ ախտահանող նյութի մեջ: Ոչ մի դեպքում ճնշում մի գործադրեք վերքի ծայրերի վրա, դրանք շատ զգույշ մաքրեք, որպեսզի չուժեղացնեք արյունահոսությունը: Հետո արդեն փորձեք սեղմել արյունատար անոթները   ու դրանք այդպես պահել մինչեւ շտապ օգնության ժամանելը՝ դա կօգնի նվազեցնել արյան ծավալը:

Եթե վերքից արյունահոսությունը ձեռքի կամ ոտքի վրա է, հիվանդը պետք է մեջքի վրա պառկի ու բարձրացնի վնասված վերջույթը: Փորձեք վերքից վերեւ ցանկացած ճնշող նյութից սեղմակ դնել: 5 սմ-ից ոչ նեղ սեղմակները կիրառելի են միայն վերջույթների վերքերի մշակման դեպքում: Եթե վերքը մարմնի վրա է՝ անհրաժեշտ է ամուր կտորով կապել, որը ո՛չ միայն կօգնի կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը, այլեւ բարձրացնել վնասված մասի ջերմաստիճանը, ինչը կկանխի շոկի զարգացումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. justlady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ